Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 12/04/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 12-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 388.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 424.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.82 դրամով և կազմել 481.54 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 11.92 դրամով և կազմել 24996.18 դրամ: Արծաթի գինն աճել է 1.52 դրամով և կազմել 312.72 դրամ:

Share