Բաժին. Ֆինանսական

2023թ. հունվար-մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 261,495 դրամ

2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 261,495 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 22.9% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.1%-ով և կազմել 189,509 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 26.7%-ով և կազմել 292,048 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share