Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. Դրամի փոխարժեք և ոսկու գին. 02/06/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 2-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 387.22 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.78 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 2.43 դրամով և կազմել 416.92 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 1.34 դրամով և կազմել 427.58 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 2.66 դրամով և կազմել 485.19 դրամ:

Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 146.74 դրամ: Իրանական ռիալի (IRR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 0.92 դրամ՝ 100 ռիալի համար: Հնդկական ռուփիի (INR) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.70 դրամ: ԱՄԷ դիրհամի (AED) փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 105.42 դրամ:

Չինական յուանի (CNY) փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 54.58 դրամ: Ճապոնական յենի (JPY) փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 27.88 դրամ: Հոնգ Կոնգի դոլարի (HKD) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 49.41 դրամ:

Ղազախական տենգեի (KZT) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 8.63 դրամ` 10 տենգեի համար: Ղրղզական սոմի (KGS) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.42 դրամ: Բելառուսական ռուբլու (BYN) փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 132.38 դրամ:

Ինչ կայանում է թանկարժեք մետաղներին, ապա բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու (XAU) գինն աճել է 139.03 դրամով և կազմել 24579.49 դրամ: Արծաթի (XAG) գինն աճել է 3.11 դրամով և կազմել 292.44 դրամ:

Share