Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 13-ին տեղի է ունեցել բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է.

  • Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.0%,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6 անգամ՝ 7.75%-ից հասցնելով 10.75%-ի, 2023թ. մարտ և մայիս ամիսներին ՀՀ ԿԲ խորհուրդը անփոփոխ էր թողել այն։

Share