Բաժին. Ֆինանսական

Կենսաթոշակային հաշվի կառավարում Converse Mobile-ում

Converse Mobile հավելվածի հնարավորությունները համալրվել են ևս մեկով. հասանելի է դարձել «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը՝ մի քանի գործառույթով: Մասնավորապես, այսուհետ Հավելվածում օգտատերերը կարող են.

  • Տեսնել կենսաթոշակային հաշվի քաղվածքը,
  • Հեշտությամբ փոխել ֆոնդի կառավարչին,
  • Փոխել տեղեկատվություն/քաղվածքներ ստանալու համար նշված էլ. հասցեն:

Բանկում կարևորել են այս նոր հնարավորությունը՝ նշելով. ««Կենսաթոշակային հաշվի» գումարների խելամիտ ներդրումը ապագայում կարող է էապես մեծացնել կենսաթոշակի չափը: Այս իսկ պատճառով էլ կարևոր են համակարգի շահառուների հասանելիության ապահովումը գումարների մասին տեղեկատվությանը, ինչպես նաև ֆոնդի կառավարիչ ընտրելու կամ փոխելու հնարավորությունը: Converse Mobile հավելվածը նման հնարավորություն է տալիս համակարգի շահառու բոլոր անձանց»:

Մանրամասն՝ conversebank.am, 010-511-211

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=JJBNsnRjJ4w

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share