Բաժին. Ֆինանսական

Ավանդ Պլյուս` տոկոսների պահպանմամբ․ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր հատուկ առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան իր 15-րդ տարեդարձի շրջանակում ներկայացնում է ավանդի 2-րդ հատուկ առաջարկը՝ «Ավանդ Պլյուս», որը հաճախորդներին թույլ է տալիս ներդնել ավանդ և պահպանել տոկոսագումարները նույնիսկ ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում։

Առաջարկը նվազագույնի է հասցնում կուտակված տոկոսները կորցնելու ռիսկը։

Մասնավորապես, հաճախորդները կարող են ներդնել ավանդ 24 ամիս ժամկետով ու 10․5%(֏)|4.5%($)|2.5%(€) տոկոսադրույքով, և 7-րդ ամսից սկսած դադարեցնելու դեպքում կուտակված տոկոսագումարները կվերահաշվարկվեն բարձր՝ 10% (֏)|4% ($)|2% (€) տոկոսադրույքով։

Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում, իսկ հայտը ձևակերպել կարելի է նաև առցանց տարբերակով։

Առաջարկը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը։ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա առաջարկներով ու նախաձեռնություններով։ Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Share