Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հայաստանյան 21 առևտրային բանկերում ներդրված ընդհանուր ավանդների մեծությունը նվազել է 2.7%-ով (25.4 մլրդ դրամով) և եռամսյակի վերջի դրությամբ կազմել 908.8 մլրդ դրամ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն ավելացել են 5.5%-ով (30.5 մլրդ դրամով) և կազմել 589.4 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները նվազել են 14.9%-ով (55.9 մլրդ դրամով) և եռամսյակի վերջին կազմել 319.4 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի՝ դրամային ավանդները հունվար-մարտին ավելացել են 6.1%-ով (17.7 մլրդ դրամով), իսկ արտարժութային ավանդները` նվազել 6.7 %-ով (43.1 մլրդ դրամով): Արդյունքում, դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 2.8 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 34.1%:

31.03.2012 թվականի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր՝ 444 մասնաճյուղով:

Share