Բաժին. Ֆինանսական

ՄԱՅԻՍԻՆ ԲԱՆԿԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 32% ԱՃ

ՀՀ կենտրոնական բանկն ամփոփել է մայիս ամսվա արդյունքներով ՀՀ դրամավարկային միջավայրի հիմնական զարգացումները: Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում, 12-ամսյա կտրվածքով, փողի և դրամային զանգվածներն աճել են համապատասխանաբար 24.4%-ով և 25.4%-ով, ընդ որում՝ դրամային ավանդների տարեկան աճը կազմել է 38.8%, իսկ արտարժութային ավանդներինը` 23.1% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 14.3%):

Միևնույն ժամանակ, մայիսին, նախորդ ամսվա համեմատ, դիտվել է տնտեսության դոլարայնացման մակարդակի 3.4%-ով կամ 1.4 տոկոսային կետով աճ: 12-ամսյա կտրվածքով մեր տնտեսության դոլարայնացման մակարդակը դեռևս նվազում է` 1.0%-ով կամ 0.5 տոկոսային կետով:

Հատկանշական է, որ մայիսին ևս պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը. նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկավորման ծավալներն աճել են 32.4%-ով:

Share