Բաժին. Ֆինանսական

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2023թ. հունվար-հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի 1,333,989.2 մլն դրամ եկամուտների 94.83% կամ 1,265,037.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

  • ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 20.41%-ով և կազմել 409,192.1 մլն ՀՀ դրամ։
  • Ակցիզային հարկի ծավալներն աճել են 14.93%-ով և կազմել 71,605 մլն դրամ։
  • Շահութահարկի ծավալներն աճել են 45.43%-ով և կազմել 244,745 մլն դրամ։
  • Պետական տուրքի ծավալները նվազել են 51.45%-ով և կազմել 33,418.7 մլն դրամ։
  • Մաքսատուրքի ծավալներն աճել են 28.4%-ով և կազմել 41,686.5 մլն դրամ։
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 54.92%-ով և կազմել 25,965.0 մլն դրամ։
  • Շրջանառության հարկի ծավալներն աճել են 30.75%-ով և կազմել 36,006.5 մլն դրամ։
  • Եկամտային հարկի ծավալներն աճել են 16.51%-ով և կազմել 308,894.8 մլն դրամ։
  • Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 45.39%-ով և կազմել 51,340.6 մլն դրամ։
  • Այլ հարկերի ծավալներն աճել են 43.63%-ով և կազմել 42,225.1 մլն դրամ։
  • Հարկերի անցումային գերավճարների ծավալն աճել է 44.67%-ով և կազմել է 44.67 մլն դրամ։

Share