Բաժին. Ֆինանսական

2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 1.502 տրլն դրամ

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1.502 տրլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 190.33 մլրդ դրամով կամ 14.51%-ով։

Ինչ կայանում է ծախսերին, ապա դրանք աճել են 13.71%-ով կամ 172.47 մլրդ դրամով և կազմել 1.431 տրլն դրամ։ Բյուջեի հավելուրդն աճել է 17.86 մլրդ դրամով կամ 33.26%-ով և կազմել 71.57 մլրդ դրամ։

Share