Բաժին. Ֆինանսական

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2023թ. հունվար-օգոստոս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի 1,496,714.4 մլն դրամ եկամուտների 95.07% կամ 1,422,912.9 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

  • ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 17.24%-ով և կազմել 472,925.6 մլն ՀՀ դրամ։
  • Ակցիզային հարկի ծավալներն աճել են 15.44%-ով և կազմել 84,843.8 մլն դրամ։
  • Շահութահարկի ծավալներն աճել են 45.22%-ով և կազմել 247,283.7 մլն դրամ։
  • Պետական տուրքի ծավալները նվազել են 50.07%-ով և կազմել 39,981.8 մլն դրամ։
  • Մաքսատուրքի ծավալներն աճել են 33.06%-ով և կազմել 48,598.2 մլն դրամ։
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 51.23%-ով և կազմել 28,350.2 մլն դրամ։
  • Շրջանառության հարկի ծավալներն աճել են 30.08%-ով և կազմել 37,073.9 մլն դրամ։
  • Եկամտային հարկի ծավալներն աճել են 16.51%-ով և կազմել 308,894.8 մլն դրամ։
  • Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 16.55%-ով և կազմել 59,029.4 մլն դրամ։
  • Այլ հարկերի ծավալներն աճել են 38.15%-ով և կազմել 48,045.6 մլն դրամ։
  • Հարկերի անցումային գերավճարների ծավալն աճել է 35.87%-ով և կազմել -42.8 մլն դրամ։

Share