Բաժին. Ֆինանսական

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Հունիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով երկրի քաղաքացիները արտերկրից ստացել են 175.5 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Արդյունքում, հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստան հոսած մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 840.0 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 8.7%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրի համար տրանսֆերտների հիմնական աղբյուր համավող երկրից` Ռուսաստանից, մեր քաղաքացիների օգտին ոչ առևտրային նպատակով իրականացված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է շուրջ 12%-ով և կազմել 707.4 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանն ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը:

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան են փոխանցվել 39.8 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ: Ուկրաինայից ստացվել են 10.1 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 11.3 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ:

Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումներն աճել են  5%-ով, Ղասախստանից  դեպի Հայաստան ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումներն աճել են շուրջ 2%-ով, մինդեռ Ուկրաինայից դեպի Հայաստան փոխանցումները նվազել են ավելի քան 30%-ով:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով Գերմանիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 5,8 մլն ԱՄՆ դոլար,  Ֆրանսիայից` 6.1 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 3.7 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 4.1 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 0.9 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  2.3 մլն ԱՄՆ դոլար:

Share