Բաժին. Ֆինանսական

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5%. Կենտրոնական բանկ

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից։ Նիստի ժամանակ որոշվել է.

  • իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 6 անգամ՝ 7.75%-ից հասցնելով 10.75%-ի, 2023թ. հունիսից սկսած այն նվազում է, և այժմ հասել է 9.5% մակարդակի։

Share