Տնտեսական

2023թ. հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը 5.12 տրլն դրամ է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,119,950 մլն դրամ (5.12 տրլն) է։ 2023թ. հունիսի համեմատ վարկերի ծավալն աճել է 617,526 մլն դրամով կամ 13.72%-ով։

ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 5,119,950 մլն դրամ է, 2023թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատ արձանագրվել է աճ 19.45%-ով կամ 833.710 մլն դրամով։

Վարկային ներդրումների 34.23%-ը կամ 1,755,678 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. հունիսի համեմատ աճել է 20.49%-ով կամ 298,549 մլն դրամով։

Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալն աճել է 109.75%-ով և կազմել 264,646 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալն աճել է 12.03%-ով և կազմել 1,491,032 մլն դրամ։

Վարկային ներդրումների 65.71%-ը կամ 3,364,272 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. հունիսի համեմատ աճել է 18.92%-ով կամ 535,161 մլն դրամով։

ՀՀ դրամով կարճաժամկետ վարկերի ծավալն աճել է 84.9%-ով և կազմել 308,166 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալն աճել է 14.79%-ով և կազմել 3,056,106 մլն դրամ։

2023թ. թվականի հոկտեմբերին առևտրային բանկերի գործառնությունների վարկային տոկոսադրույքները 12.34% են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ 8.23%։

Share