Բաժին. Ֆինանսական

Շանհայում Իրականացվել է 14 մլն դոլար արժողությամբ e-CNY ոսկու առաջին անդրսահմանային գնումը

Դեկտեմբերի 20-ին Shanghai Financial Exchange International Board-ի աջակցությամբ գրանցվել է թանկարժեք մետաղների առաջին անդրսահմանային գործարքը` օգտագործելով թվային յուանի CBDC-ն, որը նաև հայտնի է որպես e-CNY։

Տեղական լուրերի համաձայն՝ Չինաստանի Բանկի Շանհայի մասնաճյուղը հաջողությամբ փոխանցել է 100 մլն յուան (14 մլն դոլար) e-CNY CBDC-ն արտասահման՝ ոսկու համար:

«Գործարքը կնպաստի ֆինանսական հզորությանը՝ աջակցելու Շանհայի ազատ առևտրի փորձնական գոտու ռազմավարության իրականացմանը և խթանելու միջազգային առևտրի կենտրոնի որակն ու արդիականացումը», – գրել է Չինաստանի Բանկի խոսնակը:

Շանհայում Չինաստանի բանկը ներկայումս թվային յուանիփորձարկման առաջատար աջակիցներից է և վերջերս հեշտացրել է երկաթի հանքաքարի ներմուծումը Չինաստան CBDC-ի միջոցով: Թվային յուանը զարգացնելու համար ընկերությունը նաև համագործակցում է արտասահմանյան հաստատությունների հետ, ինչպիսին է ֆրանսիական BNP Paribas-ը:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնապես բարձր է գնահատել, CBDC-ների կարևորությունը միջսահմանային առևտրում 2023թ. հուլիսին Shanghai Cooperation Organisation Summit-ին ելույթի ժամանակ: Այդ ելույթից ի վեր տարբեր արտասահմանյան բանկեր միացել են Չինաստանի CBDC-ի ընթացիկ փորձարկումներին, մինչդեռ Սինգապուրը հայտարարեց, որ չինացի զբոսաշրջիկներին թույլ կտա թվային յուան ծախսել երկրի տարածքում ճանապարհորդելիս: Դեկտեմբերի 1-ին Չինաստանը 400 մլն դոլար արժողությամբ հուշագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ CBDC համագործակցության վերաբերյալ:

Դեկտեմբերի 19-ին թողարկվեց պաշտոնական թվային յուան հավելվածի վերջին թարմացումը: Նոր տարբերակը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել թվային յուան դրամապանակ՝ օգտագործելով իրենց հեռախոսահամարը, անջատել իրենց դրամապանակը հեռախոսի կորստի դեպքում և վերականգնել գաղտնաբառն ու անձնական բանալիները: Օգտագործողները կարող են նաև կապել իրենց անձնական բանկային հաշիվները և դեբետային քարտերը՝ դրամապանակում թվային յուան գնելու համար:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share