Բաժին. Ֆինանսական

2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը 5.23 տրլն դրամ է (+28.5%)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,232,039 մլն դրամ (5.23 տրլն) է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,160,473 մլն դրամով կամ 28.5%-ով։

ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 5,232,039 մլն դրամ է, 2022թ. նոյեմբերի վերջի համեմատ արձանագրվել է աճ 34.9%-ով կամ 1,353,601 մլն դրամով։

Վարկային ներդրումների 35.91%-ը կամ 1,878,826 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2022թ. նոյեմբերի վերջի համեմատ աճել է 36.41%-ով կամ 501,536 մլն դրամով։

Տարադրամով կարճաժամկետ վարկերի ծավալն աճել է 97.05%-ով և կազմել 269,581 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալն աճել է 29.73%-ով և կազմել 1,609,245 մլն դրամ։

Վարկային ներդրումների 64.09%-ը կամ 3,353,214 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2022թ. նոյեմբերի վերջի համեմատ աճել է 34.07%-ով կամ 852,066 մլն դրամով։

ՀՀ դրամով կարճաժամկետ վարկերի ծավալն աճել է 123.2%-ով և կազմել 351,657 մլն դրամ, իսկ երկարաժամկետ վարկերի ծավալն աճել է 28.07%-ով և կազմել 3,001,556 մլն դրամ։

2023թ. թվականի նոյեմբերին առևտրային բանկերի գործառնությունների վարկային տոկոսադրույքները 12.7% են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ 8.58%, վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.5%։

Share