Բաժին. Ֆինանսական

2023թ.-ին ՀՀ խոշոր հարկատու առևտրային բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 118.14%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 18 առևտրային բանկից 17-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 214.32%-ով կամ 17.54 մլրդ դրամով՝ կազմելով 25.72 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը երկրորդն է՝ 24.87 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 239.53%-ով կամ 17.54 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականում է։

Երրորդը Ակբա բանկն է՝ 13.25 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 78.77%-ով կամ 5.84 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 17-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 9.86 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 88.46%-ով կամ 4.63 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 24-րդն է։

Էվոկաբանկը հինգերորդն է՝ 8.01 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 420.31%-ով կամ 6.47 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս Բանկն է՝ վճարած 7.74 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99.44%-ով կամ 3.86 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 33-րդ հորիզոնականում է:

ԱյԴի բանկը յոթերորդն է՝ 6.29 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 145.33%-ով կամ 3.73 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 46-րդ հորիզոնականում է։

Արարատբանկն ութերորդն է՝ վճարված 5.8 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 132.74%-ով կամ 3.31 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 52-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը՝ 5.39 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 139.5%-ով կամ 3.14 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է։

10-րդ հորիզոնականում Հայէկոնոմբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 4.55 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 38.50%-ով կամ 1.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 70-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը 11-րդն է՝ 4.07 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 57.62%-ով կամ 1.49 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 76-րդն է։

ՎՏԲ-Հայաստան բանկը 12-րդն է՝ վճարած 3.91 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11.98%-ով կամ 418.21 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 81-րդ է։

ԱՄԻՕ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) 13-րդն է՝ վճարած 3.53 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -28.53%-ով կամ -1.41 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 85-րդն է։

Ֆասթ բանկը 14-րդն է՝ վճարած 3.21 մլրդ դրամ հարկով։ Բանկն ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը 14-րդն է՝ 3.08 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում -8.66%-ով կամ -292.39 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 106-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ վճարած 1.01 մլրդ դրամ հարկով։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 24.95%-ով կամ 201.32 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 306-րդն է։

Բիբլոս Բանկ Արմենիան 17-րդն է՝ 941.25 մլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 17.14%-ով կամ 137.71 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 328-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2023թ. հունվար-դեկտեմբերին բանկի կողմից վճարվել է 2.11 մլրդ դրամ հարկ, 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 326.96 մլն դրամով կամ 18.32%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2023թ․ հունվար-դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 131.23 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 118.14%-ով կամ 71.07 մլրդ դրամով (համեմատության մեջ հաշվի չի առնված Ֆասթ բանկի 2022թ. մուծած հարկերի ծավալը)։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 7.67%-ը։ 2022թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 4.04% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 25/01/24 դրությամբ՝ 404.21 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 324.66 մլն դոլար։

2023թ. հունվար-դեկտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 15,543 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը՝ +420.31%։

 

 

Share