Բաժին. Ֆինանսական

2023թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 13.91%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 15.76 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 1.16%-ով կամ 185.74 մլն դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 19-րդ հորիզոնականը։ 2023թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը մուծել է 12.41 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 40.86%-ով կամ 3.6 մլրդ դրամով։

26-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 9.14 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.24%-ով կամ 1.28 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 162-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.87 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 5.2%-ով կամ 92.49 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 39.18 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.78 մլրդ դրամով կամ 13.91%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.29%-ը։ 2022թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2.31% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 29/01/24 դրությամբ՝ 403.81դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 97.03 մլն դոլար։

 

Share