Բաժին. Ֆինանսական

Բանկային գաղտնիք. Գրիգոր Բաղդագուլյանը` ժամանակակից մոբայլ բանկինգի հնարավորությունների մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Թվային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը ներկայացրել է ժամանակակից մոբայլ բանկինգի հնարավորությունները:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ բանկն առավել մոտ, հասանելի ու ամենահաս լինելու մարտահրավերը պատվով է ընդունել՝ տեխնոլոգիաներին ընդառաջելով: Այժմ բանկն ու տեխնոլոգիաները զուգընթաց են զարգանում՝ ժամանակի միտումներին ու հնարավորություններին հարմարվելով:

Բայց մի հարց է տեխնոլոգիաների ներգրավումը բանկային համակարգում, մեկ այլ հարց է անվտանգությունը: Կարելի է ասել՝ ժամանակակից բանկինգի մեծագույն մարտահրավերը տեխնոլոգիական անվտանգությունն է:

«Երբ խոսում ենք տեխնոլոգիական զարգացման մասին, առանցքային մարտահրավերը հաճախորդի նույնականացումն է: Ցանկացած գործարքը, որ բանկը կարողանա մշակել, պետք է վստահ լինի, որ այդ գործարքը կատարվում է այն մարդու կողմից, որը ներկայացել է որպես տվյալ անձ: Այդ տեսանկյունից անձը հաստատաող փաստաթուղթը թույլ է տալիս նույնականացնել անձին», – ասում է Գրիգոր Բաղդագուլյանը և նկատում՝ հավելվածներում գրանցումն ու նույնականացումը փոքր-ինչ տարբեր է, և այս եղանակը հետզհետե փոխարինելու է գալիս դասական տարբերակին:

Մոբայլ բանկինգը, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, կարողանում է իրականացնել մի շարք գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելության պահանջի: Օրինակ, մի քանի անձնական տվյալների, դեպքի ու մատի սքանավորման միջով կարելի է հեռավար նույնականացվել:

Անձնական տվյալներ վստահել տեխնոլոգիաներին, թե ոչ, Ինեկոբանկի Թվային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավարի խոսքով՝ թե օրենքը, թե բանկը կարևորում է դրանց գաղտնիությունը, հետևաբար թվային կապուղիներով փոխանցվող տեղեկատվությունը «զրահապատվում» է, ստանում անընթեռնելի կոդի տեսք, որպեսզի ինֆորմացիան հնարավոր չլինի օգտագործել: Իսկ ամբողջական տեղեկատվությունը վերջում պահեստավորվում ու պահվում է բանկում:

Տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը Ինեկոբանկի համար գործունեության առանցքային բաղադրիչ է, բայց այստեղ նույնչափ կարևորում են հարմարավետությունը:

Այսպիսով, առաջինը բանկային ոլորտում հենց Ինեկոբանկը ինտեգրեց Payoneer գլոբալ վճարային հարթակը InecoMobile հավելվածում։ Payoneer հաշիվը կարելի է կցել InecoMobile-ին և վայրկյանների ընթացքում Payoneer հաշվի դրամական միջոցները հնարավոր է փոխանցել Ինեկոբանկի հաշվին, InecoMobile-ից հեշտությամբ կարելի է հետևել հաշիվների մնացորդներին: Ի դեպ, Payoneer-ի հաշիվ կարելի է բացել նաև InecoMobile հավելվածից։

Նոր հնարավորություններով ու նոր ծառայություններով՝ մոբայլ բանկինգը Հայաստանում շարունակում է զարգանալ: Գրիգոր Բաղդագուլյանը նկատում է՝ այս ոլորտում մենք մրցունակ ենք ԱՊՀ երկրների շրջանում, բայց Արևմուտքի համեմատ դեռ զարգացման տեղ ունենք: Իհարկե, մասնագետը չի հերիքում, որ տեղական ֆինթեք համակարգում անկանխիկ ու անհպում վճարումները նոր մշակույթ են ձևավորել ու քայլառաջի նոր հեռանկարներ ձևավորել: Այն, որ շուտով բանկն ամբողջությամբ կհայտնվի սմարթֆոնում, այլևս բավականին իրատեսական է դառնում:

«Այս տեսանկյունից մասնաճյուղերը հետզհետե վերապրոֆիլավորվելու են և ունենալու են այլ դերակատարություն: Այսինքն, ոչ թե լինելու վայր, որտեղ գնալու են գործարք անելու, այլ պրոֆեսիոնալ խորհրդատվություն ստանալու: Մարդկանց ընկալումը մասնաճյուղ այցելության եթե հիմա արդեն փոխվել է, ապա գնալով ավելի է փոխվելու: Հիմա մենք այդ փոխակերպման փուլում ենք: Մեր գործարքների առավել քան 70 տոկոսն արդեն իրականացվում է մոբայլ բանկինգով»:

Share