Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալը 2024թ.-ի հունվարին

ՀՀ ՊԵԿ կողմից հրապարակվել է վերահսկվող եկամուտների վերաբերյալ տեղեկանք՝ 2024թ.-ի հունվար ամսի համար։

Հրապարակված տվյալների համաձայն ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի1 ծավալը կազմել է 177,591.2 մլն դրամ։

Մասնավորապես, ԱԱՀ ծավալը կազմել է 59,443.8 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 8,983.0 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 15,694.0 մլն դրամ։

Շահութահարկի ծավալը կազմել է 10,414.5 մլն դրամ։ Եկամտային հարկի2 ծավալը կազմել է 47,023.8 մլն դրամ։

Ակցիզային հարկի ծավալը՝ 19,802.4 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 284.5 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 3,484.9 մլն դրամ։

Շրջանառության հարկի ծավալը կազմել է 12,920.8 մլն դրամ։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների ծավալը կազմել է 2,309.5 մլն դրամ, որից ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ 126.7 մլն դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից հավաքագրված՝ 328.1 մլն դրամ։

Մաքսատուրքի ծավալը կազմել է 5,737.7 մլն դրամ, որից ԵՏՄ բյուջեից՝ 5,625.5 մլն դրամ։ Այլ հարկային եկամուտների3 ծավալը կազմել է 5,879.9 մլն դրամ

Սոցիալական վճարների ծավալը կազմել է 9,783.8 մլն դրամ, իսկ պետական տուրքի ծավալը՝ 4,275.1 մլն։

—————-

1․ Մուտքերում ներառված չեն հավաքագրված և հարկ վճարողներին վերադարձված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարները։

2. Ներառված են նաև եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից եկամուտները։

3. Այլ հարկային եկամուտներում ներառված են ճանապարհային հարկը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, արտոնագրային հարկը, հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը, ֆիզիկական անձանցից միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքերը և հարկերը, դրոշմանիշային վճարները և այլ եկամուտները։

Share