Բաժին. Ֆինանսական

Բանկային գաղտնիք. Կարեն Կարապետյանը` ավտովարկավորման նոր հնարավորությունների մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Ավտովարկավորման կենտրոնի ղեկավար Կարեն Կարապետյանը խոսել է ավտովարկավորման նոր հնարավորությունների, առաջնային և երկրորդային շուկաներից երազանքի ավտոմեքենան ձեռք բերելու ֆինանսավորման տարբերակների մասին:

Մասնագետը նախ նկատում է՝ վերջին տարիներին առաջնային շուկայից մեքենայի ձեռքբերման միտման արագացում կա Հայաստանում, և պահանջարկի աճը մեր շուկա է բերել նոր մակնիշներ: Բենզինային և դիզելային շարժիչով աշխատող մեքենաներից բացի բարձրանում է նաև էլեկտրոմոբլների ձեռքբերման ցուցանիշը:

«Մենք մեր ավտովարկավորման պրոդուկտները մշակելիս փորձել ենք բիզնեսի գաղափարից բացի նաև սոցիալական ուղղություն տալ: Մեր աշխատանքն ուղղել նաև Հայաստանի ավտոպարկի թարմացմանը, որն իր հերթին կբերի էկոլոգիական խնդիրների նվազմանը, ենթակառուցվածքների զարգացմանը: Առհասարակ Ինեկոբանը՝ որպես ֆինանսական համակարգի մաս, սոցիալական ուղղությունը բիզնեսին զուգահեռ զարգացնում ենք, որպեսզի մեր միջավայրն ավելի լավը դարձնենք»:

Ավտովարկավորումը Ինեկոբանկի ամենահին ծառայություններից է: Ժամանակին զուգընթաց ու ժամանակի պահանջով այն ևս էվոլյուցիա է ապրել: Այժմ այս ծառայությունն ամբողջությամբ թվայնացված է: Ինեկոբանկի sprintonline հարթակի միջոցով վայրկյանների ընթացքում կարելի է ստուգել ձեր վարկունակությունն ու ստանալ վարկավորման առաջարկներ՝ ներառյալ ավտովարկը: Այնուհետև անհրաժեշտ է հաստատել առաջարկվող սահմանաչափը ընտրել Ինեկոբանկի հետ աշխատող սրահն ու մեքենայի նախընտրելի մոդելը: Եվ այս ամենն ամբողջությամբ օնլայն՝ առանց թղթաբանության, ժամանակի կորստի ու նյարդերի լարման:

Share