Բաժին. Ֆինանսական

Բանկային գաղտնիք. Գրիգոր Բաղդագուլյանը` թվային վարկավորման մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Թվային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը խոսել է թվային վարկավորման մասին:

Թվային վարկավորման մեկնարկային կետը եղել է «ապառիկը տեղում» ծառայությունը, երբ հենց խանութում մասնագետը ճշտում է հաճախորդի վարկունակությունն ու ձևակերպում գործարքը:

«Հաջորդիվ մեր 1 CLICK վարկերն էին, որոնք սպառողական վարկեր են InecoMobile-ի հաճախորդների համար: Դրանք հնարավոր է ստանալ մոբայլ բանկինգի հավելվածում մի քանի հպմամբ: Մենք կարծում ենք, որ վարկ ստանալու համար պարտադիր չէ, որ հաճախորդն այցելի բանկ», – ասում է Գրիգոր Բաղդագուլյանն ու նկատում՝ այս համատեքստում կարևոր է, որ հաճախորդը միշտ իմանա՝ արդյոք վարկունակ է գնահատվում, և եթե այո, ապա որքան գումար է պատրաստ բանկը տրամադրել նրան:

Հենց այսպես Ինեկոբանկում որոշեցին մշակել նոր թվային հարթակ՝ sprint-ը, որն ինչպես բանկի ներկա հաճախորդներին, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող անձանց ամբողձժջությամբ թվային եղանակով ճշտել՝ որքան կարող է առաջարկել բանկն իրենց:

«Վարկավորում ենք ՀՀ քաղաքացիներին: Մեր հաճախորդը չլինելու դեպքում բանկը միասնական բազաների շնորհիվ հնարավորություն է ստանում գնահատել և առաջարկ ձևավորել»:

sprintonline.am-ում արդեն ներդրված են սպառողական վարկերը, ավտովարկերը, վարկային գիծը, վարկերի վերաֆինանսավորումը, իսկ հիփոթեքային վարկերը հասանելի կլինեն շուտով:

Հարթակի հնարավորություններից օգտվելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել, ապա կատարված հարցմամբ ճշտել՝ որքան գումար կարող է ձեռժզ առաջարկել բանկը, վարկի ձևակերպման համար արդեն անհրաժեշտ է անցնել տվյալների նույնականացման:

«Բիոմետրիկ նույնականացումն իրականացվում է անձնագրի կամ ID քարտի միջոցով: Սկզբում հաճախորդը լուսանկարում է անձը հաստատող փաստաթուղթը, ապա սելֆի է անում: Համադրելով ստացվածն ու բազաներում առկա տեղեկատվությունը՝ նույնականացնում ենք: Մարդկային գործոն այստեղ ընդհանրապես չկա. ամեն ինչ իրականացվում է համակարգի կողմից: Համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, և նրան գրեթե հնարավոր չէ խաբել»:

Գրիգոր Բաղդագուլյանը նկատում է՝ վարկավորման շուկան «միգրացիայի» փուլում է՝ օֆլայնից դեպի թվային:

Այս համատեքստում համեմատաբար խնդրահարույցը ոսկու գրավով վարկն է: Բայց մինչ գրավադրմամբ վարկերի թվայնացմանն անցնելը, Ինեկոբանկի Թվային բիզնեսի զարգացման բաժնի ղեկավարը վստահ է՝ արդյունավետ լուծում հաստատ կգտնեն:

Share