Բաժին. Ֆինանսական

2024թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 266,990 դրամ

2024թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 266,990 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.1% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.8%-ով և կազմել 208,071 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.0%-ով և կազմել 291,429 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share