Բաժին. Ֆինանսական

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2024թ.-ի հունվարին կազմել է 360.7 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2024թ.-ի հունվար ամսին կազմել է 360.74 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի նվազում 25.35 մլն դոլարով կամ 6.56%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ աձանագրվել է անկում 115.53 մլն դոլարով կամ 24.25%-ով։

Ինչ կայանում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2024թ.-ի հունվարին արձանագրվել է 327.9 մլն դոլար ցուցանիշ։ 2023թ. Հունվարի համեմատ արձանագրվել է կյատարված փոխանցումների ծավալի աճ 114.84 մլն դոլարով կամ 67.1%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ աձանագրվել է աճ 10.96 մլն դոլարով կամ 3.46%-ով։

2024թ.-ի հունվար ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 32.8 մլն դոլար։

Հիշեցնենք, որ 2023թ.-ին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.69 մլրդ դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 4.04 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 1.65 մլրդ դոլար։

Share