Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանին բաժին է ընկնում 2023թ.-ին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 69.28%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.69 մլրդ դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 4.04 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 1.65 մլրդ դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 3.95 մլրդ դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 641.43 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 3.3 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 69.28%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 663.25 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 465.05 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 198.2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 11.65%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 140.84 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 236.42 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 95.58 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.47%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 102.76 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 125.47 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 22.71 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.8%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 76.21 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 289.18 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 212.96 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.34%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 74.44 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 571.01 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 496.57 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.31%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 63.35 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.83 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 61.52 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.11%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 53.36 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 81.68 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 28.318 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.94%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 51.26 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 124.79 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 73.52 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.90%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 43.63 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 25.12 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 18.51 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.77%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 480.53 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.479 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 998.29 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 8.44%-ը։

Share