Բաժին. Ֆինանսական

Բանկային գաղտնիք. Ինեկոբանկի Համագործակցությունների բաժնի ղեկավար Հմայակ Ավանեսյանը՝ paylater-ի և այլ թրենդային վճարումների մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Համագործակցությունների բաժնի ղեկավար Հմայակ Ավանեսյանը պատմել է paylater-ի և այլ թրենդային վճարումների առանձնահատկությունների մասին։

Ավանեսյանը, նախ, ընդգծել է, որ մինչ վճարում կատարելու ժամանակակից մեթոդները, շուկան շատ փոփոխություններ է կրել ու հետաքրքիր էվոլյուցիոն փուլեր հաղթահարել՝ բարտերային տարբերակից մինչև չեկեր ու մեր օրերում թրենդային համարվող լուծումներ:

«Չեկը հավաստագիր էր, որ մարդը որևէ բանկում որոշակի կարողություն ունի, բայց մի մեծ խնդիր կար. տվյալ չեկը խանութում ու բանկային հաշվում չէր սինքրոնանում: Բայց հետո թվային «հեղափոխության» արդյունքում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ այդ խնդիրը լուծվեց և ստեղծվեց հնարավորություն տվյալ պահին սինքրոնիզացնել չեկը բանկային հաշվի հետ»:

Ինեկոբանկի Համագործակցությունների բաժնի ղեկավարն այս համատեքստում նկատում է, որ վճարման տեխնոլոգիան մնացել է նույնը, բայց փոխվել են գործիքները՝ QR-ից մինչև NFC:

Ինեկոբանկը վճարային համակարգի թվայնացման առաջամարտիկ է: Այստեղ կարևորում են արագ ու պարզ մեթոդները, այնպես որ, բանկի հաճախորդները թվային էվոլյուցիայի ճանապարհին ոչնչով հետ չեն մնացել զագացած երկրներում կիրառվող մեթոդներից: Բայց հաճախորդների համար հավանաբար ամենահարմարն ու սիրելին paylater-ն է: Ինեկոբանկն առաջին ու դեռ միակ բանկն է, որը Հայաստան բերեց աշխարհում մեծ պահանջարկ վայելող «Buy now, pay later» համակարգը, որով հաճախորդն Ինեկոբանկում որոշակի սահմանաչափ է ստանում՝ գնումներ կատարելու՝ 3-6 ամսվա ընթացքում վճարում կատարելու պայմանով:

«paylater-ը վճարման համակարգ է, որը թույլ է տալիս գնել որևէ ապրանք կամ ծառայություն և վճարել դրա դիմաց ինչ-որ ժամանակի ընթացքում՝ առանց կանխավճարի, տոկոսների ու այլ հավելավճարների», – ասում է Հմայակ Ավանեսյանն ու նկատում՝ հենց սրանով էլ paylater-ը տարբերվում է ապառիկից, թեև վճարումը հետաձգելու ու այն վարկի վերածելու հնարավորություն ևս կա:

Վճարման մեթոդների թվայնացումից զատ, միտումը չի շրջանցել նաև քարտային համակարգը. թվայնացվում են նաև քարտերն ու առաջ են գալիս վիրտուալ քարտերը: Թվային քարտերը բազմաթիվ առավելություններ ունեն: Օրինակ դրա ձեռքբերումը տևում է ընդամենը 1 րոպե ու անհրաժեշտ է հավելվածի միջոցով պատվիրել ու ստանալ ակտիվ քարտը, մինչդեռ ֆիզիկական քարտի դեպքում պատվիրում եք ու սպասում, որ պատրաստվի, ապա ստանաք այն, ակտիվացնեք ու սկսեք օգտագործել:

«Թվային քարտի ձեռք բերելը արագ է ու հարմար: Այն կարող եք պատվիրել ցանկացած վայրից՝ առանց բանկ այցելելու և ստանալ ձեր հավելվածում ընդամենը 1 րոպեում: Թվային քարտերը ֆիզիկականից ավելի անվտանգ են. պարզապես այն չեք կարող կորցնել: Ճկուն է, հարմար, անվճար»:

Ինեկոբանկը շուտով բոլոր քարտերի թվային տարբերակն է ունենալու՝ վճարումները դարձնելով առավել արագ, ճկուն ու անվտանգ:

Share