Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը՝ Հայաստանում «Միր» վճարային քարտերի աշխատանքի վերաբերյալ

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված:

Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին:

MIR-ը ռուսական վճարային համակարգ է, որը ստեղծվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից: МИР վճարային քարտերը հիմնականում թողարկվում են ռուսական բանկերի կողմից և լայնորեն կիրառվում են Ռուսաստանում, ԵԱՏՄ տարածքում, նաև մի շարք այլ երկրներում: Դրանք կարող են օգտագործվել տարբեր գործարքների համար, ներառյալ գնումներ, կանխիկացումներ և առցանց վճարումներ:

Share