Բաժին. Ֆինանսական

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 38%-ՈՎ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.2 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 6%-ով:

Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները՝  այս տարվա երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 263 մլրդ դրամի 4.9 մլն գործառնություն: Այդ թվում՝ քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 23 մլրդ  դրամ:

Անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 5.0 մլրդ դրամ, որից՝ էլեկտրոնային առևտուր՝ 1.1 մլրդ դրամ,  քարտից քարտ փոխանցումներ՝ 4.0 մլրդ դրամ: 

Նշենք նաև, որ քարտերով իրականացված անկանխիկ վճարումների  ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ավելացել է 38%-ով և կազմել է քարտային գործառնությունների 9%-ը:

Share