Բաժին. Ֆինանսական

Բանկային գաղտնիք. Ինեկոբանկի Պրեմիում բանկինգի բաժնի ղեկավար Աննա Բաղդասարյան պրեմիում բանկինգի մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի Պրեմիում բանկինգի բաժնի ղեկավար Աննա Բաղդասարյանը խոսում է ժամանակակից պրեմիում բանկինգի հնարավորությունների ու առավելությունների մասին։

Ֆինանսական ծառայությունների մատուցելուց բացի, օրեցօր զարգացող ու նորարական միտումներ ունեցող շուկայում բանկերի համար այլևս հրամայական է ընդլայնել հաճախորդի հետ «շփման» գործիքակազմը: Հենց դա էլ ստիպում է բանկերին ֆինանսական ինստիտուտից բացի լինել նաև ֆինանսների կառավարիչ ու խորհրդատու: Այսպես էլ առաջ եկավ պրեմիում բանկինգը:

«Պրեմիում բանկինգը հասարակության որոշակի շերտին այլ տիպի, այլ որակի ծառայությունների մատուցումն է որոշ պայմաններով: Պրեմիում չափանիշները կարող են տարբեր լինել»:

Ինեկոբանկում պրեմիումի համար չափորոշիչներ են սահմանել՝ հիմնվելով պասիվ պորտֆելի վրա: Դա հաճախորդի՝ բանկում պահվող միջոցներն են: Ավանդների դեպքում 50 միլիոն դրամը /կամ համարժեք արտարժույթով/ գերազանցող մնացորդներն են: Պրեմիում հաճախորդ է նաև միջինում օրական 20 միլիոն դրամ և ավելի մնացորդ ունեցողը:

Աննա Բաղդասարյանի խոսքով՝ եթե նախկինում բանկն առաջարկում էր ծառայություն, ապա թիրախավորում սպառողին, հիմա հակառակն է. առանցքում հաճախորդն է, որին էլ բանկը հարմարեցնում է իր ծառայությունը: Այսինքն, կարելի է ասել՝ պահանջարկի հիման վրա ձևավորվում է առաջարկը:

«Պրեմիում սպասարկումը բոլորովին այլ է: Այստեղ մատուցվում են անհատականացված ծառայություններ: Մասնավորապես, ունեն առանձնացված սպասարկման սրահներ, կարող են ամրագրել այցը կամ մոտենան բանկ և առանց հերթի մեր աշխատակիցը կընդունի հաճախորդին ու կսպասարկի», – Ինեկոբանկի Պրեմիում բանկինգի բաժնի ղեկավարի խոսքով այս սեգմենտն ամենազբաղվածն է և ժամանակը խիստ գնահատողը, հետևաբար Ինեկոբանկում փորձում են արագ սպասարկել նրանց և միշտ ունեն ազատ աշխատակից պրեմիում հաճախորդին ընդունող:

Ֆինանսաբանկային ողջ գործընթացում Ինեկոբանկն իր պրեմիում հաճախորդին է տրամադրում անհատական մենեջերի ծառայությունները: Ստացվում է, որ հաճախորդը բանկի հետ կապվում է մեկ անձի միջոցով, որն ամեն ինչ գիտի թե հաճախորդի հնարավորությունների ու կարիքների մասին, թե բանկի ծառայությունների ու լավագույն առաջարկների:

Ինեկոբանկում նաև ունեն պրեմիում դասի քարտեր, որոնք պրեմիում հաճախորդներին տրամադրվում են անվճար՝ ներառյալ փաթեթի մեջ ներառված ծառայությունների լայն շրջանակը:

Կարճ ասած՝ բանկային ծառայություններից օգտվելու արտոնյալ պայմաններ, անհատական մոտեցում, ճկուն լուծումներ, պրոֆեսիոնալ խորհրդատվություն, սպասարկման առանձնահատուկ միջավայր, այլ կերպ ասած՝ պրեմիում հարմարավետություն, որը նախատեսված է միայն ֆիզիկական անձանց համար, իսկ բիզնեսի համար Ինեկոբանկն ունի բիզնես մասնաճյուղեր:

Share