Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դոլարն ու ոսկու գինն աճել են. 08/04/24

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 8-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.57 դրամով և կազմել 389.04 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.21 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.66 դրամով և կազմել 421.45 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.60 դրամով և կազմել 429.55 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.83 դրամով և կազմել 491.47 դրամ:

Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 145.34 դրամ: Իրանական ռիալի (IRR) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 0.93 դրամ՝ 100 ռիալի համար: Հնդկական ռուփիի (INR) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.67 դրամ: ԱՄԷ դիրհամի (AED) փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 105.93 դրամ:

Չինական յուանի (CNY) փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 53.79 դրամ: Ճապոնական յենի (JPY) փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 25.62 դրամ: Հոնգ Կոնգի դոլարի (HKD) փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 49.68 դրամ:

Ղազախական տենգեի (KZT) փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 8.73 դրամ` 10 տենգեի համար: Ղրղզական սոմի (KGS) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.37 դրամ: Բելառուսական ռուբլու (BYN) փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 119.54 դրամ:

Ինչ կայանում է թանկարժեք մետաղներին, ապա բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու (XAU) գինն աճել է 105.19 դրամով և կազմել 28750.09 դրամ: Արծաթի (XAG) գինը նվազել է 2.26 դրամով և կազմել 334.96 դրամ:

Share