Բաժին. Ֆինանսական

ԱրարատԲանկը Լիզինգ Էքսպոյին մասնակցում է լիզինգի հատուկ առաջարկով

Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է «LEASING EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը։ Մինչև ապրիլի 14-ը ներառյալ մեկ հարկի տակ կարելի է գտնել տարատեսակ սարքավորումներ ու ծառայություններ մատուցող խոշոր ընկերությունների: Կազմակերպիչը Big Projects-ն է՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ:

Եվ այսպես, գյուղատնտեսական, արդյունաբերական, արտադրական և այլ սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ, շինտեխնիկա, օդափոխության համակարգեր, սառնարանային և ջերմոցային տնտեսություն, մատակարարումներ և ֆինանսներ։

ԱրարատԲանկն այս ցուցահանդեսի մշտական մասնակիցն է։ Այստեղ լավ գիտեն լիզինգառուի կարիքներն ու ակնկալիքները, հետևաբար մշտապես մշակում են լավագույն առաջարկը։

ԱրարատԲանկը լիզինգի ծառայություններ է մատուցում 2011-ից ի վեր, թեև մեզանում այս գործիքն աշխուժացավ վերջին տարիներին, հետևաբար բանկը 2023-ից իր հաճախորդին լիզինգ է առաջարկում նոր բովանդակությամբ՝ այս ծառայությամբ մասնագիտացված թիմով ու «կանաչ» նախաձեռնություններով։

2023-ին ԱրարատԲանկի լիզինգային պորտֆելը կազմել է 1,5 միլիարդ դրամ։ Ընթացիկ տարում նախատեսել են կրկնապատկել պորտֆելը։ LEASING EXPO-ին մասնակցելը կարևորում են ծառայության հանրայնացման տեսանկյունից, իսկ այցելուների համար այս ցուցահանդեսը ժամանակ ու ֆինանսներ խնայելու, լավագույն առաջարկներին ծանոթանալու իդեալական վայր ու առիթ է։

Share