Բաժին. Ֆինանսական

Վարկային կազմակերպությունները 2024 թվականի մարտի դրությամբ 550.2 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Ըստ Կենտրոնական Բանկի (ԿԲ) հրապարակած տվյալների 2024 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 550,176 մլն դրամ (550.2 մլրդ) է։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 65,165 մլն դրամով կամ 13.4%-ով։

Տրամադրած վարկերի 15%-ը կամ 83,427 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 1.96%-ով կամ 1,602 մլն դրամով։

Տրամադրած վարկերի 85%-ը կամ 466,749 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ. մարտի վերջի համեմատ աճել է 15.77%-ով կամ 63,563 մլն դրամով։

Մասնավորապես տրամադրվել են հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման համար 22,972 մլն դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4,162 մլն-ով կամ 15.3%-ով։

Նաև տրամադրվել են սպառողական վարկեր (ոսկու գրավով վարկեր, քարտային վարկեր, ավտովարկեր և այլն) 56,662 մլն դրամի, ինչը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 12,213 մլն-ով կամ 27.5%-ով։

 

Share