Բաժին. Ֆինանսական

Բանկային գաղտնիք. Անի Շավարշյանը՝ ֆինանսական գրագիտության մասին

«Բանկային գաղտնիք» նախագծի շրջանակում Ինեկոբանկի պրեմիում հաճախորդների գլխավոր մենեջեր Անի Շավարշյանը խոսել է ֆինանսական գրագիտության ժամանակակից ընկալումների և ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու եղանակների մասին։

Ֆինանսական գրագիտությունը մեր օրերում օրակարգային հարց է: Ֆինանսների ճիշտ կառավարման համար ֆինասական գործիքների, հմտությունների, գիտելիքների տիրապետելը շատ կարևոր է: Ֆինանսների նկատմամբ գրագետ մոտեցում ու վարվեցողություն ունենալու արդյունքում հնարավոր է հասնել ֆինանսական բարեկեցության:

«Ֆինանսական բարեկեցությունն ընդհանուր տնտեսությունում նպաստում է ֆինանսների կայունությանը, որը պետական նշանակություն ունի: Պետությունները ջանք չեն խնայում հասարակության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման համար: Սա ժամանակի հրամայական է»:

Ֆինանսական գրագիտությունը երևում է աշխատանքով ու վարձատրությամբ, խնայողությամբ ու ճիշտ ներդրումներով և, իհարկե, զգուշավորությամբ:

«Ֆինանանսների ոլորտում լայն տարածում ունեն խարդախությունները: Քարտապանները հաճախ ոչ վստահելի կայքերից են օգտվում, հղումներով առաջարկվող ցուցումներին հետևում, լրացնում քարտի տվյալներն ու դարձերեսի CVV կոդն, ու քարտից սկսում են գանձումներ անել»:

Ինեկոբանկի պրեմիում հաճախորդների գլխավոր մենեջեր Անի Շավարշյանը հաճախորդներին հորդորում է ոչ մի դեպքում երրորդ կողմի չտրամադրել անձնական ու քարտային տվյալներ՝ խարդախությունների զոհ չդառնալու համար:

Մասնագետը խորհուրդ է տալիս ծախսերի ու խնայողությունների պլանավորում անել: Իսկ խնայողությունները կարող եք պահել բանկում՝ ավանդի տեսքով: Ավանդների հատուցումը երաշխավորում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

Իսկ եթե ցանկանում եք ձեր խնայողությունները ձեր ձեռքի տակ լինեն, ապա կարող եք խնայողական հաշիվ բացել: Այս դեպքում ևս բանկը ձեզ տոկոսագումարներ կվճարի:

Share