Բաժին. Ֆինանսական

ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի

ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․

  • Թողարկման ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար
  • Քանակը՝ 200 հազար հատ
  • Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար
  • Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:

«Ի դեպ, բանկի կողմից թողարկված պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Ֆոնդային բորսայում  մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտները ազատված են եկամտային հարկից»,-  նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սևակ Մանուկյանը:

ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2024թ․-ի ապրիլի 10-ին։

Share