Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵ Է ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ ՇՈՒՐՋ 314 ՄԼՆ ԴՐԱՄ

2013 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտների շուրջ 95%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին:

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝  հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել  71.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 33.9%-ը:

Հատկանշական է, որ 2012 թվականի հունվար ամսվա համեմատ հարկային եկամուտներն ուպետական տուրքերն աճել են 28.5%-ով կամ 15.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և շահութահարկի գծով մուտքերի աճով, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով:  Դրանց համաձայն՝ 2013 թվականից ներդրվել է երկու նոր հարկատեսակ`  եկամտային հարկ և շրջանառության հարկ: Նշված եկամտատեսակների գծով հունվար ամսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել համապատասխանաբար 3.6 մլրդ դրամ և 310.8 մլն դրամ:

Նշենք նաև, որ 2013 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա հարկային եկամուտների և պետական տուրքերի 47.4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 7%-ը՝ ակցիզային հարկի հաշվին, 7.9%-ը՝ շահութահարկի հաշվին, 7.8%-ը՝ եկամտահարկի հաշվին: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են հարկերի և տուրքերի 5.1%-ը:

Share