Բաժին. Ֆինանսական

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

«Հայկական Ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում անդրադարձ է կատարել դրամի փոխարժեքի անկմանն ու դրա պատճառներին: Հոդվածագիրը նշում է, որ երեկ՝ մարտի 27-ին, Նասդաք ՕԷմԷքս Արմենիա ֆոնդային բորսայում գրանցված 1 դոլարի համար 419.75 դրամ փոխարժեքը 2006թ.-ից ամենաբարձրն է, և այս ամենի պատճառներն այնքան էլ հասկանալի չեն:

Հեղինակի կարծիքով՝ սեզոնային միտումներից բացի, դրամի արժեզրկումն ունի մի քանի այլ պատճառ.

– արտարժույթի արտահոսքը Հայաստանից (չնայած պաշտոնական ցուցանիշներով նման իրավիճակ չի արձանագրվում),

– գազի գնի հնարավոր թանկացումը (35%-ով),

– արտագաղթը:

Վերջում նշվում է, որ դրամի արժեզրկումը ձեռնտու է ՀՀ կառավարությանը, քանզի հնարավորություն է տալիս հրապարակելու վիճակագրական դրական ցուցանիշներ, մասնավորապես, 7.2% տնտեսական աճ:

Share