Բաժին. Ֆինանսական

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հոտկեմբերի 21-ից տեղաբաշխում է երկու թողարկումների պարտատոմսեր

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2024թ. հոկտեմբերի 21-ից տեղաբաշխում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու  թողարկումներ:

Պարտատոմսերը կտեղաբաշխվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ) և ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար):

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է.

  • ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 00%,
  • ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 00%:

Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ: Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում:

Թողարկման անվանական ծավալը կազմում է համապատասխանաբար՝ 5 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 21.10.2024թ. ժամը 10:00-ից մինչեւ 28.11.2024թ. ժամը 16:00-ը:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների էական մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ՝ այցելելով Արմսվիսբանկի պաշտոնական կայք:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետեւյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001:

Միաժամանակ հիշեցնենք, որ ներկայումս ընթացքի մեջ է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը, որը կավարտվի սույն թվականի հոկտեմբերի 31-ին:

Պարտատոմսերը տեղաբաշխվում են հետևյալ պայմաններով.

  • Անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ,
  • 3 տարի մարման ժամկետ,
  • 10.00% արժեկտրոնային եկամտաբերություն,
  • Արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:
Share