Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան բանկերի հիմնական վարկատու երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ արտաքին աշխարհի նկատմամբ Հայաստանի առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները կազմել են 1 042.2 մլն ԱՄՆ դոլար:

Կենտրոնական բանկից հայտնում են, որ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների  հիմնական վարկատու երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը. հունիս ամսվա վերջի դրությամբ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 17.5%: Միևնույն ժամանակ, Լյուքսեմբուրգի մասնաբաժինը կազմել է 10.4%, Նիդեռլանդներինը` 7.4%, իսկ Գերմանիայինը` 4.6%: Վարկերի մոտ  38.8%-ը «բաժին է ընկել» միջազգային կազմակերպություններին:  

Նշենք նաև, որ ըստ վերջին տվյալների՝ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.8%: Արտաքին վարկերի մոտ 38.2%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 4.5 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը կազմել է ներգրավված վարկերի 8%-ը:

Share