Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան բանկերը բարձրացրել են ավանդների տոկոսադրույքները

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում հայաստանյան բանկերը բարձրացրել են ավանդների տոկոսադրույքները:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, ՀՀ դրամով ավանդների միջին տոկոսադրույքը աճել է մոտ 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 11.7%: Եռամսյակի ընթացքում դրամային ավանդների ծավալն աճել է 6.7%-ով: Աճն առավելապես բաժին է ընկել ձեռնարկություններից ներգրավված ցպահանջ դրամային ավանդներին:

Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է 0.7 տոկոսային կետով և կազմել 7.6%: Արտարժութային ավանդների ծավալներն ավելացել են 7.0%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ աճը կազմել է 8.2%): Աճը տեղի է ունեցել հիմնականում տնային տնտեսություններից ներգրավված ժամկետային ավանդների հաշվին:

Share