Բաժին. Ֆինանսական

Fitch Ratings-ը պատրաստվում է ներկայացնել Հայաստանի սուվերեն վարկանիշի նոր գնահատականը

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպում է ունեցել Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամների հետ: Խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում մեր երկրի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը Դավիթ Սարգսյանի հետ քննարկումների առանցքում եղել է պետական ֆինանսների կառավարման համակարգն՝ իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ է եղել այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:

Նշենք, որ վարկանիշային այս կազմակերպությունը արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի երկարաժամկետ վարկանիշը գնահատել է կայուն կանխատեսմամբ BB-:

Share