Բաժին. Ֆինանսական

2013թ.-ին հայաստանյան բանկերից 16-ն աշխատել են շահույթով, 6-ը՝ վնասով

2013 թվականին Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում` տարվա ընթացքում շահույթով են աշխատել 16 բանկ, իսկ վնասով` 6 բանկ:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում բանկային համակարգի շահութաբերությունն ըստ ակտիվների (RՕA) և շահութաբերությունն ըստ կապիտալի (RՕE) կազմել են 1.4% և 9.2%:

2013 թվականին բանկային համակարգի համախառն եկամուտներն ավելացել են 24.7%-ով՝ կազմելով 514.2 մլրդ դրամ, իսկ hամախառն ծախսերը՝ 30.0%-ով՝ կազմելով 464.9 մլրդ դրամ:

Բանկերի եկամուտների կեսից ավելին կազմել են տոկոսային եկամուտները:

Share