Բաժին. Ֆինանսական

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդները 2014

Հայտնի Brand Finance գործակաությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդների 2014թ.-ի ցուցակը:

Ինչպես և 2013թ.-ին, այս տարի առաջին հորիզոնականում է գերմանական Բավարիան: Մյունխենյան ակումբի բրենդի արժեքը կազմել է 896 մլն դոլար: Երկրորդ հորիզոնական է բարձրացել Չեմպիոնների Լիգայի այս տարվա հաղթող Մադրիդի Ռեալը` 768 մլն դոլար: Եռյակը եզրափակում է անգլիական Մանչեսթեր Յունայթեդը` 739 մլն դոլար:  Չորրոդ տեղում կատալոնյան Բարսելոնն է` 622 մլն դոլար: Մանչեսթեր Սիթին հինգերորդն է` 510 մլն դոլար: Արսենալը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը` 505 մլն դոլար: Չելսին յոթերորդն է` 502 մլն դոլար: Լիվեփուլի բրենդը գնահատվել է 469 մլն դոլար, մերսիսայդցիներն ութերորդ տեղում են: Իններորդ հորիզոնականում է Հենրիխ Մխիթարյանի Բորուսիան` 327 մլն դոլար: Տասնյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն` 324 մլն դոլար:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդների 2014թ.-ի ցուցակն ամբողջությամբ դիտելու համար սեղմեք այստեղ:

Brand Finance-ը ամենաթանկ ֆուտբոլային բրենդների ցուցակը որոշ վերլուծությունների է ենթարկել, որոնց արդյունքների հիման նրա էլ պատրաստվել է հետաքրքիր ինֆոգրաֆիկա: Այն ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Մասնավորապես նշենք, որ ֆուտբոլային աշխարհի լավագույն 50 բրենդները ներկայացնող թիմերից 21-ը կրում են Adidas մարզահագուստ, 16` Nike, 4` Puma և այլն:

Share