Բաժին. Ֆինանսական

Բանկային և ֆինանսական ոլորտների աշխարհի ամենաթանկ բրենդները 2014

Millward Brown (BrandZ) գործակալության կողմից հրապարակված աշխարհի 2014թ.-ի ամենաթանկ 100 բրենդնի ցուցակի 25% զբաղեցնում են ֆինանսական և բանկային ոլորտի բրենդները:

Մասնավորապես 15 բրենդ ներկայացնում է տարածաշրջանային բանկերի ոլորտը (առաջատար ICBC), 6 բրենդ` գլոբալ բանկերի ոլորտը (առաջատար` HSBC), 3` վճարային քարտերի ոլորտը (առաջատար` Visa) և 1 բրենդ` էլեկտրոնային վճարումների ոլորտը:

Վերոնշյալ ոլորտները ներկայացնող ամենաթանկ բրենդը Visa-ն է, այն հանգրվանել է ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականում, գնահատվում է 79.197 մլրդ դոլար, վերջին տարում աճել է 41%-ով: Երկրորդ բանկային բրենդ WellsFargo-ն ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականում է, բրենդի արժեքը 54.262 մլրդ դոլար է, վերջին տարում աճը կազմել է 14%: Առաջատար եռյակը եզրափակում է չինական ICBC բանկը, որը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականը: Չինական խոշորագույն բանկի բրենդի արժեքը գնահատվել է 42.101 մլրդ դոլար, վերջին տարում աճը կազմել է 2%:

4. (ընդ. ցուցակ 18) Mastercard – արժեք` 39.497 մլրդ դոլար ( փոփ. վերջին տարում +42%)
5. (24) American Express – 34.430 մլրդ դոլար (+46%)
6. (27) HSBC – 27.051 մլրդ դոլար (+13%)
7. (33) China Construction Bank – 25.008 մլրդ դոլար (-7%)
8. (38) Royal Bank of Canada – 22.620 մլրդ դոլար (+13%)
9. (44) Commonwealth Bank – 21.001 մլրդ դոլար (+18%)
10. (47) TD Bank – 19.950 մլրդ դոլար (+12%)
11 (51) Australia and New Zealand Banking Group – 19.072 մլրդ դոլար (+15%)
12 (54) Agricultural Bank of China – 18.235 մլրդ դոլար (-9%)
13. (57) CITIBANK – 17.341 մլրդ դոլար (+30%)
14. (65) US Bank – 14.926 մլրդ դոլար (+9%)
15. (68) Bank of China  – 14.177 մլրդ դոլար (0%)
16. (75) SberBank – 12.637 մլրդ դոլար (0%)
17. (79) JP Morgan – 12.356 մլրդ դոլար (+28%)
18. (85) Westpac – 11.743 մլրդ դոլար (+17%)
19. (87) Chase – 11.663 մլրդ դոլար (+8%)
20. (89) ScotiaBank  – 11.351 մլրդ դոլար (+9%)
21. (91) Santander – 11.060 մլրդ դոլար (+20%)
22. (94) Bank of America – 10.149 մլրդ դոլար
23. (97) Paypal – 9.833 մլրդ դոլար
24. (98) ING – 9.771 մլրդ դոլար (+29%)
24. (99) UBS – 9.683 մլրդ դոլար (+30%)

Share