Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. բարելավվել են ուսման վարկավորման պայմանները

10 տարի առաջ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջին էր Հայաստանի Հանրապետությունում, որը սկսեց ուսման վարկավորումը: Անցած տարիների ընթացքում բանկի կողմից արդեն տրամադրվել է ավելի քան 31.000 ուսման վարկ:

Այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ուսման վարկ կարելի է ստանալ ընդամենը 15 րոպեում՝ ներկայացնելով  ուսումնական  հաստատությունից  տեղեկանք, ուսանողի և վարկառուի անձերը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշերը:

Ուսման վարկից օգտվող հաճախորդները  նաև հնարավորություն կունենան  օգտվելու հետևյալ առավելություններից.

– դառնալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդ և օգտվել ուսանողների համար հատուկ առաջարկներից,

– անվճար ստանալ VISA Student քարտ  իր և իր ընկերոջ համար,

– մասնակցել խաղարկության և շահել ուսման վարձ, NOTEBOOK կամ IPAD,

– Գերազանց առաջադիմություն ունենալու դեպքում ստանալ վճարված տոկոսագումարների 20%-ի վերադարձ  ուսանողական քարտին:

Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, առավելագույնը  1,000,000 ՀՀ դրամ ՝ 3-12 ամիս տևողությամբ:Ուսման Վարկը տրամադրվում է 18% տարեկան տոկոսադրույքով: Ուսման վարկի պայմաններն՝ ավելի մանրամասն:

Share