Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. American Express-ի հետ համագործակցությունը շարունակվում է

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» և American Express-ը հայտարարեցին համագործակցության պայմանագրի վերակնքման մասին, ինչը Բանկին հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկել American Express քարտերը, ինչպես նաև ընդլայնել  American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքը: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ» այժմ թողարկում է American Express ապրանքանիշի երեք տեսակի քարտեր` American Express® Gold, American Express® Blue և American Express® CashBack:

Համագործակցության նոր պայմանագիրը Նյու-Յորքում ստորագրեցին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության փոխնախագահ,  Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի, ԱՊՀ երկների գծով գործադիր տնօրեն Քոլին Օ’Ֆլաերթը:

Երկարաձգելով բացառիկության հիմունքներով կնքված պայմանագիրը American Express ընկերությունը վերահաստատել է իր վստահությունը  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, որը  շարունակելու է ընդլայնել American Express ապրանքանիշի ներկայացվածությանը Հայաստանում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և American Express-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2009թ.-ին՝ սկիզբ դնելով American Express քարտերի սպասարկման ցանցի լայնածավալ տարածմանը Հայաստանում:

2010-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկեց առաջին American Express քարտը` American Express Gold-ը, որն առաջարկում է Հայաստանում նախադեպը չունեցող ծառայությունների լայն փաթեթ: 2011թ-ին Բանկի կողմից թողարկվեց American Express Blue-ն՝ նորարարական և ժամանակակից քարտ, որը խրախուսում է հաճախորդներին առօրյա գնումների դիմաց, ինչպես նաև օժտված է ակտիվ կենսակերպ ունեցող հաճախորդների համար նախատեսված առավելություններով:

2014թ.-ի հուլիսին Բանկի կողմից թողարկվեց American Express Cashback Քարտը` նախատեսված ամենօրյա օգտագործման համար, որը բազմաթիվ սուպերմարկետներում 2% CASHBACK (գումարի վերադարձ) տրամադրող առաջին քարտն է Հայաստանում:

Համագործակցության պայմանագիրի վերակնքումը թույլ կտա  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ» և American Express-ինշարունակել մշակել և Հայաստանում առաջարկել այնպիսի քարտատեսակներ և ծառայություններ, որոնք մշտապես պահանջված կլինեն սպառողների կողմից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  մասին

Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել  է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը:

2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ  բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական բաժնետեր:

Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  5 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 51-ի: Բանկն ունի 1200 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով:

Share