Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. հաքերներին չի հաջողվել վնաս հասցնել ACBA Online համակարգի օգտատերերին

Այս գիշեր ժամը 2:00-ի  մոտակայքում հայտնաբերվել է հակերների կողմից ստեղծված ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որն ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը: Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումը ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով: Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը և գաղտնաբառը դուք դրանք ինքնակամ կտրամադրեք «չարագործներին»:

Պաշտպանվելու համար հաճախորդներին խորհուրդ է տրվում հետևել հետևյալ քայլերին:

1. ACBA-ONLINE համակարգի էջը անցնել միայն Բանկի օֆիցիալ կայքից` www.acba.am

2. Կամ եթե հստակ գիտեք հասցեն հավաքել այն ձեռքով (https://online.acba.am)

3. Կայքում Ձեր օգտագործողի անուն/գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվել, որ կայքում տեղադրված է իրական և գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA):

4. Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ և հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»

5. Կայքի հասցեն պետք է սկսվի “https://” ոչ թե “http://” ` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված https պրոտոկոլը:

6. Ուշադիր ծանոթացեք կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»:

Նշված պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը և անմիջապես դիմեք բանկ:

Բանկից տեղեկացնում են, ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցների օպերատիվ արձագանքման և ACBA-ONLINE համակարգի հուսալիության շնորհիվ՝ phishing-ի փորձի ընթացքում բանկի հաճախորդների անձնական տվյալների կորուստ տեղի չի ունեցել:

Բանկի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` +374 10 31 88 88  +374 10 31 88 78

 

Share