Բաժին. Ֆինանսական

Աշխարհի ամենաթանկ ֆինանսական բրենդները 2014

Աշխարհի ամենաթանկ ֆինանսական բրենդը American Express-ն է, որը գնահատվում է 19,510 մլրդ դոլար: Interbrand գործակալության հրապարակած վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում American Express բրենդի արժեքն աճել է 11%-ով:

Ամենաթանկ ֆինանսական բրենդների վարկանիշի 2-րդ տեղում HSBC-ն է՝ 13,142 մլրդ դոլար: Առաջատար եռյակը եզրափակում է J.P. Morgan-ը՝ 12,456 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում HSBC բրենդը թանկացել է 8%-ով, իսկ J.P. Morgan-ինը` 9%-ով:

Ընդհանուր առմամբ, Interbrand գործակալության հրապարակած` աշխարհի ամենաթանկ 100 բրենդների վարկանիշում ընդգրկվել է 11 ֆինանսական բրենդ:

Առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Goldman Sachs-ը, որը գնահատվում է 8,758 մլրդ դոլար (+3%), Citi-ն՝ 8,737 մլրդ դոլար (+10%), AXA-ն՝ 8,120 մլրդ դոլար (+14%), Allianz-ը՝ 7,702 մլրդ դոլար (+15%), Morgan Stanley-ն՝ 6,334 մլրդ դոլար (+11%), Visa-ն՝ 5,998 մլրդ դոլար (+10%), Santander-ը՝ 5,382 մլրդ դոլար (+16%), MasterCard-ը՝ 4,758 մլրդ դոլար (+13%):

Նշենք նաև, որ American Express-ը աշխարհի ամենաթանկ ապրանքային բրենդների 100-յակում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, HSBC-ն` 33-րդը, J.P. Morgan-ը` 35-րդը, Goldman Sachs-ը` 47-րդը և Citi-ն` 48-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ American Express վճարային քարտերը Հայաստանում ներկայացնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ:

Share