Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկ. գործարկվել է Հայաստանում առաջին մոբայլ բանկը

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:00-ին Կոնվերս Բանկը ներկայացրեց Հայաստանում նախատիպը չունեցող մոբայլ համակարգ՝ mConverse մոբայլ բանկ: Այն սմարթֆոնի համար նախատեսված առաջին մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր իրականացնող հավելվածն է Հայաստանում:

Առաջին անգամ mConverse-ի նախնական տարբերակը ներկայացվեց այս տարվա ամռանը՝ Digitec Բիզնես Ֆորում 2014-ին:: Հավելվածի գլխավոր առանձնահատկությունը սմարթֆոնով վճարումներ կատարելու հնարավորությունն է, որի շնորհիվ յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության դիմաց կարելի է վճարել Android կամ IOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսով՝ ազատվելով լրացուցիչ հոգսերից:

Նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման շրջանակներում Կոնվերս Բանկը ներկայացրեց mConverse մոբայլ համակարգի կատարելագործված տարբերակը, որն արդեն հասանելի է բոլոր ցանկացողներին: mConverse-ի շնորհիվ կարելի է ստուգել հաշվի մնացորդը, կատարել փոխանցումներ, ստուգել արտարժույթի փոխարժեքները, կատարել կոմունալ վճարումներ՝ միայն սմարթֆոնով: Ինչպես նշվեց, հավելվածով նաև կարելի է կատարել վճարումներ ապրանքների ու ծառայությունների դիմաց, ծանոթանալ առևտրի կետերի կողմից առաջարկվող զեղչերին և միանալ լոյալության ծրագրերին:

«2014-ից Կոնվերս Բանկը դիրքավորվում է որպես բանկային ծառայություններում վերջին սերնդի տեխնոլոգիաների կիրառող: Լինելով հավատարիմ այս գաղափարին, այսօր մենք ներկայացնում ենք Հայաստանում նախատիպը չունեցող mConverse մոբայլ համակարգը: Վերջինս նոր էջ է առցանց վճարումների և էլեկտրոնային առևտրի պատմության մեջ: Այս համակարգի շնորհիվ ոչ միայն անհատները կտնտեսեն իրենց ժամանկն  ու հնարավորություն կունենան ավելի հեշտ կատարել բանկային գործարքներն, այլ նաև բիզնեսը կընդլայնի վճարումներ ստանալու իր հնարավորությունները», – նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Վաճառակետերը կարող են օգտվել mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու և վճարման հանձնարարականները (payment order) հաճախորդի սմարթֆոնին ուղարկելու համար: Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:

mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի և ինտերնետ անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ և մոբայլ առևտուր սպասարկող պլատֆորմի վրա, որը նախագծվել և մշակվել է Technology Center of Excellence  /Energize Global Services and Gallery Systems/  ընկերությունների կողմից:

«Այսօրվա օրը սկիզբն է Հայաստանում նորագույն բանկային թվային տեխնոլոգիաների ներդրման: Եվ մենք կրկնակի ուրախ ենք այս ուղղին բռնել Կոնվերս Բանկի հետ:  Energize Global Systems ընկերությունը հավատում է, որ mConverse համակարգը լիովին կփոխի բանկային գործունեության ընկալումն ու մոբայլ առևտուրը երկրում», նշեց ընկերության Հիմնադիր-նախագահ Ռիչարդ Դիկրան Բեզջյանը:

Մանրամասները՝ www.iam.am կայքում:

Share