Բաժին. Ֆինանսական

Նոր Տոնական Ավանդ Կոնվերս Բանկից՝ շահավետ ներդրումների համար

Ամանորյա տոներին ընդառաջ Կոնվերս Բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ՝ Ավանդ Տոնական՝ ՀՀ դրամով խնայողություններն առավել շահավետ ներդնելու համար: 2014թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2015թ. հունվարի 31-ը հաճախորդները հնարավորություն կունենան ՀՀ դրամով իրենց խնայողությունների դիմաց ստանալ 15% տարեկան տոկոսադրույք ՝ 1 ամսով ներդնելու դեպքում և 12% տարեկան տոկոսադրույք, եթե ավանդի ներդրման ժամկետ է ընտրվել 1 տարին:

«Կոնվերս Բանկի թիմը՝ ուսումնասիրելով շուկան և հաճախորդների պահանջարկը, մշտապես առաջարկում է նոր ու հարմար պրոդուկտներ: Ավանդ Տոնականը նախագծված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են առավել շահավետ ներդնել իրենց ՀՀ դրամով պահված խնայողությունները», – ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

12 ամսով ավանդ ներդրած հաճախորդներին Բանկն անվճար կհատկացնի Mastercard Standard, Visa Classic քարտատեսակներից ցանկացածը, եթե ավանդի գումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, 2 մլն-ից մինչև 20 մլն դրամ ավանդ ներդնելիս հաճախորդները Բանկից կստանան Visa Gold կամ Mastercard Gold քարտատեսակներ, իսկ առավել մեծ ներդրումների դեպքում՝ Visa Platinum կամ Visa Infinite քարտատեսակներ:

Կոնվերս Բանկի Տոնական և այլ ավանդների վերաբերյալ առավել մանրամասն այստեղ.՝ https://www.conversebank.am/hy/deposits/

Share