Բաժին. Ֆինանսական

Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ` դոլարը կրկին թանկացել է

Այսօր՝ հունվարի 27-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 474,5 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 477 դրամ: Կարելի է արձանագրել, որ երեկվա համեմատ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2,5 դրամով: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 534 դրամ՝ առք և 538 դրամ՝ վաճառք:

Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 6,9 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.24 դրամ:

Share